Հայտնություն: ԱՐԱՐԱՏ (Откровения. АРАРАТ)

Հունիսի 10-ին Սերգեյ Ժենովաչի Թատերական արվեստի ստուդիայում կայացավ «Հայտնություն: ԱՐԱՐԱՏ» (“Откровения. АРАРАТ”) գրքի շնորհանդեսը, որը նվիրված էր հայկական կոնյակի լեգենդար արտադրողի՝ Երևանի կոնյակի գործարանի 125-ամյակին:

Ավելի քան 200 հյուրեր՝ հայտնի գործարարներ, լրատվական դաշտի և արվեստագետ հանրության ներկայացուցիչներ, բոլորը միասին հավաքվել էին՝ նշելու այդ հիշարժան իրադարձությունը: ARARAT-ի 125-ամյակը ոչ թե հերթական հոբելյան է, այլ նշանակալի տարեթիվ, որը կոչված է ցուցադրելու Հայաստանի խորհրդանիշներից մեկը դարձած բրենդի ժառանգությունն ու ավանդույթը: Որպեսզի ընդգծվեր միջոցառման յուրահատուկ կարգը, ցույց տրվեին ARARAT-ի 125 տարվա հաղթանակներն ամենատարբեր ժանրերում ու ձևերում և ստեղծվեր հիրավի անմոռանալի պահ, ARARAT-ը, «ЦЕХ» խմբի երիտասարդ տաղանդավոր նկարիչների հետ համագործակցելով, պատրաստեց բացառիկ կոլեկցիոն հրատարակություն՝ «Հայտնություն: ԱՐԱՐԱՏ» (“Откровения. АРАРАТ”) գիրքը: Այն նվիրված է ոչ միայն Հայաստանին և հայկական մշակույթին, այլ նաև ամենագրավիչ պահերին, որոնք մեր գոյությունը լցնում են ուրախությամբ և իմաստով:

«Հայտնություն: ԱՐԱՐԱՏ»-ը (“Откровения. АРАРАТ”)՝ Հայաստանի, հայկական կոնյակի և նրա նվիրյալ գնահատողների հույզերի և տպավորությունների մի ինքնատիպ պոստմոդեռնիստական խճանկար է: Ընծայական գրքի կազմի մեջ են մտել պատմական փոքր նկարապատումներ, բանաստեղծություններ, մեջբերումներ, երաժշտական պարտիտուրաներ, ավանդական հայկական բաղադրատոմսեր, հենց Արարատ լեռան մասին հետաքրքրաշարժ փաստեր և շատ այլ բաներ:

Միջոցառման շրջանակներում նաև կայացավ ժամանակակից պարային ներկայացման պրեմիերա՝ ստեղծված ըստ «Հայտնություն: ԱՐԱՐԱՏ» (“Откровения. АРАРАТ”) գրքում զետեղված մոտիվների: Այն բեմադրել էին «Ոսկե դիմակ» (“Золотая Маска”) թատերական ազգային մրցանակի նոմինանտ՝ «Կանոն դենս» (“Каннон Дэнс”) (Սանկտ-Պետերբուրգ) խմբի մասնակիցները: Արդյունքում միջոցառման հյուրերը կարողացան իրենց համար բացահայտել իր ավանդույթներին խնամքով վերաբերվող և միևնույն ժամանակ դեպի ապագան միտված և իր համար նոր տարածքներ յուրացնող ժամանակակից, զգացմունքային, կրեատիվ բրենդի՝ ARARAT-ի նոր եզրերը:

ԱՐԱՐԱՏ կոնյակներն արժանացել են բարձրագույն մրցանակների «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում

Մոսկվայում կայացած 16-րդ «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ 20 տարվա հնացման Նաիրի կոնյակը ստացել է մրցույթի բարձրագույն մրցանակը` Գրան Պրին և արժանացել ոսկե մեդալի: Մրցույթին, որն անց էր կացվում »Խաղողի և գինու միջազգային կազմակերպության« (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 117 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 20 երկրներից` այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:
ԱՐԱՐԱՏ տեսականու Նաիրի կոնյակը (20 տարի հնացման) արտադրվում է Եր—անի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Նաիրի կոնյակն ունի 31 ոսկե և մեկ արծաթե մեդալներ:
ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից: Ախթամար կոնյակն ունի 8 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Հարկ է նշել, որ այս տարի Երևանի կոնյակի գործարանը »Արարատ արվեստների հավաքածու« նախագծի շրջանակներում ներկայացրեց Ախթամար կոնյակը նոր փաթեթավորմամբ, որը ստեղծվել է ժամանակակից կանադահայ նկարիչ Գարեն Բեդրոսյանի հետ համագործակցության արդյունքում: Այն կթողարկվի սահմանափակ խմբաքանակով:

ArArAt ԲԱՑԱՌԻԿ ՀԱՎԱՔԱԾՈՒ

«Երևանի կոնյակի գործարան»-ը վերսկսում է իր գլուխգործոցներից մեկի` լեգենդար Դվին կոնյակի արտադրությունը: Դվինը ArArAt բացառիկ հավաքածուի առաջին կոնյակն է, որը յուրօրինակ կերպով արտացոլում է հայ կոնյակագործների կատարյալ վարպետությունը:

Անզուգական Դվին կոնյակը ստեղծվել է դեռևս 1945 թ.` «Երևանի կոնյակի գործարան»-ի նշանավոր կոնյակագործ Մարգար Սեդրակյանի կողմից: Իր պատմության ընթացքում Դվինը արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում նաև 13 ոսկե մեդալի` միջազգային մրցույթներում: 50% թնդությամբ Դվինը խմիչք է` եզակի կոնյակների իրական գիտակների և երկրպագուների համար: 2011 թ. Երևանի կոնյակի գործարանը վերսկսեց բացառիկ խմիչքի արտադրությունը` նոր փաթեթավորմամբ: Միջնադարյան Հայաստանի լեգենդար մայրաքաղաքի պատվին անվանված լեգենդար Դվին կոնյակն այսօր արդեն ներկայանում է վառ և արդիական կերպարով:

Նրա խորհրդանիշը Արշակունիների թագն է, մի արքայատոհմ, որի գահակալության օրոք ծաղկում է ապրել Արևելքի խոշորագույն քաղաքներից մեկը դարձած այս շքեղ քաղաքը: Դվինի մասին պատմել են բազմաթիվ առևտրականների քարավաններ` այն դարեր շարունակ համարելով «Մետաքսի ճանապարհ»-ի կարևորագույն առևտրային կենտրոններից մեկը: Հնադարյան այս քաղաքի հարուստ ժառանգությունն է, որ մարմնավորում է Դվինի բացառիկ, բարդ և աներևակայելի կուպաժը: Կաղնեփայտե տակառներում լրացուցիչ հնեցման շնորհիվ Դվինը ձեռք է բերում սաթե հարուստ գույն` կարմրափայտի երանգներով: Մեխակի նուրբ բույրը ներդաշնակորեն համադրված է չորացված մրգերի նրբերանգների հետ, իսկ անտառային ընկույզի վառ երանգները բացահայտում են կոնյակի հագեցած համը: Նոր կերպարով Դվինը Հայաստանում կներկայացվի 2011 թ. դեկտեմբերին: Այս կոնյակը, որն ամանորյա հիանալի նվեր կարող է լինել, կվաճառվի լավագույն սուպերմարկետներում, մասնագիտացված խանութներում և «Պեռնո Ռիկար Արմենիա» խանութ-սրահում (հասցեն` Կոմիտաս 34):

Երևանի կոնյակի գործարանի ArArAt տեսականու Նաիրի կոնյակը ստացել է մասնագիտացված մրցույթում Գրան Պրի

Երևանի կոնյակի գործարանի ArArAt տեսականու Նաիրի կոնյակը ստացել է Գրան Պրի 15-րդ «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում:

Մոսկվայում կայացած 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ArArAt տեսաանու 20 տարվա հնեցման Նաիրի կոնյակը ստացել է Գրան Պրի մրցանակը և արժանացել ոսկե մեդալի: Մրցույթին, որն անց էր կացվում “Խաղողի և գինու միջազգային կազմակերպության” (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 115 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 15 երկրներից` այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Նաիրի կոնյակին շնորհված արդեն իսկ երկրորդ մրցանակն է սա: Ավելի վաղ` ս.թ. փետրվարի 12 -13-ը Մոլդովայում կայացած Գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթում Նաիրի կոնյակն արժանացել է ոսկե մեդալի:

ArArAt տեսականու Նաիրի կոնյակը (20 տարի հնեցման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Նաիրի կոնյակն ունի 29 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Հավելենք նաև, որ 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մրցույթի արդյուքներով ArArAt-ը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն ապրանքանիշ» անվանակարգում:

ArArAt – Ի ԲԱՑԱՌԻԿ ՀԱՎԱՔԱԾՈՒ «ArArAt Հայաստան»

Երևանի կոնյակի գործարանը թողարկել է 20 տարվա հնեցմամբ «ArArAt Հայաստան» կոնյակը` ArArAt բացառիկ հավաքածուի ևս մեկ գլուխգործոց, մի հավաքածու, որը միավորում է եզակի, հատուկ ստեղծված կուպաժներ և որի միջոցով հայկական կոնյակագործությունը հասնում է մի նոր գագաթնակետի:

«ArArAt Հայաստան»-ի ընդամենը 10 000 շիշ է թողարկվել. սահմանափակ խմբաքանակ` եզակի կոնյակների իրական գիտակների և երկրպագուների համար: Իսկ ստեղծվել է այն հատուկ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը, իրավամբ, լեգենդար երկիր է, որն ավելի քան 5000 տարվա պատմություն ունի և այժմ` 2011 թվականին –ին տոնում է իր անկախության 20-րդ տարեդարձը:

Լինելով մարդկության պատմության մեջ իրենց հաղթական ներկայությամբ բազմաթիվ նշանակալից տարեթվեր արձանագրած հին և միջնադարյան հայկական թագավորությունների, ինչպես նաև ամենատարբեր կայսրությունների և աշխարհների մաս կազմած հայկական հողերի իրավահաջորդը` Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ապագայի երաշխավորն ու հարուստ մշակութային ժառանգության պահապանն է:

«ArArAt Հայաստան»-ը` լինելով ArArAt-ի փիլիսոփայության և լեգենդար ավանդույթների էությունն ու արտացոլումը, միևնույն ժամանակ նոր հայացք է Լեգենդին, քանի որ այս եզակի կուպաժը ստեղծվել է մեր օրերում:

Հետաքրքրական է, որ կոնյակի սպիրտները, որոնցից ստեղծվել է այս արժեքավոր խմիչքը, հնեցման համար կաղնեփայտե տակառների մեջ լցվել են 20 տարի առաջ` 1991 թվականին, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարում: Այդ իսկ պատճառով, սահմանափակ խմբքանակով ստեղծված «ArArAt Հայաստան»-ը այս հոբելյանական տարվա կապակցությամբ հրաշալի նվեր կարող է լինել:

«ArArAt Հայաստան»-ի հիանալի առանձնահատկություններից մեկը նրա գեղեցիկ, սաթե գույնն է` մուգ և ջերմացնող, կարմիր փայտի նուրբ երանգով: Խմիչքն ունի գերող և հագեցած բույր, որում շոկոլադի և բովված հացի նրբերանգները ներդաշնակորեն համադրվում են ցիտրուսային մրգերի նուրբ բույրի հետ: Հայկական կոնյակին հատուկ բաղադրակազմով նուրբ, հաճելիորեն քաղցր համը զուգակցվում է մոկկա սուրճի նրբերանգներով երկարատև հետհամային զգացողության հետ:

«ArArAt Հայաստան»-ը կվաճառվի Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում` բարձրակարգ, ինչպես նաև մասնագիտացված խանութներում:

Syndicate content
ARARAT

Մուտքագրե՛ք Ձեր ծննդյան ամսաթիվը

Ձեր տարիքը պետք է համապատասխանի այն երկրի ալկոհոլի օգտագործման օրինական տարիքին, որտեղից մուտք եք գործում այս կայք:


Մուտք

Արարատը խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործումը

ARARAT

Choose your country

Enter your birthdate

You must be of legal drinking age in the country in which you are accessing this site. By entering you agree to our terms & conditions and our privacy policy.



Remember me
Enter site

ARARAT IS COMMITTED TO RESPONSIBLE DRINKING